Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 3-ին՝ ժամը 00։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։
Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։
Հիշեցնենք՝ հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։
Հրդեհը մեկուսացվել է րժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։