Հրդեհ Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ կա 2 զոհ

Հունվարի 6-ին՝ ժամը 06:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:50-ին։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ): 2-րդ հարկում հայտնաբերվել են Ա․ Բ․-ի (ծնված 1951 թ.) և Լ․ Հ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:

Related posts

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա