Հրդեհ Գյումրիում. այրվել են երկու տնակների տանիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 22-ին, ժամը 16:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են երկու տնակի տանիքներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։55-ին։ Այրվել են տնակի տանիքը՝ մասամբ (մոտ 20 քմ), ավտոտնակի տանիքն ամբողջությամբ (մոտ 10 քմ), մեկ այլ ավտոտնակի տանիք (մոտ 2 քմ) և 1000 քմ չոր խոտածածկույթ:

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին