Հրդեհ Գյումրի քաղաքում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 03:29-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Սպորտի աշխարհ» խանութում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի թիվ 210/1 հասցեում գտնվող «Սպորտի աշխարհ» խանութում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:52-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել է խանութի տաղավարներից մոտ 6 քմ հատված, հագուստ, ջեռուցման կաթսա, հեռուստացույց և կենցաղային իրեր:

Related posts

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ակնկալում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի արագ ստորագրումը. Ֆոն դեր Լայեն

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի մարզում