Հրդեհ բնակարանում. կա զոհ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14։43-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ Ֆ․ Կ․-ին (ծնված 1975 թ.) և շենքից տարհանել ևս 15 բնակչի: Ֆ․ Կ․-ն տեղում բուժօգնություն ստանալիս մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել է ննջարանի (մոտ 20 քմ) գույքը։

Related posts

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել