Հրդեհ Արթիկի տներից մեկում

Օգոստոսի 12-ին՝ ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորչի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել է խորդանոցը՝ մոտ 27 քմ:

Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։

Related posts

ԿԸՀ-ն անդրադարձել է ՏԸՀ անդամի գրառմանը

Արթուր Աստոյանը՝ թիմակիցներին բերման ենթարկելու հիմքերի և հնարավոր կոալիցիայի մասին

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը