Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին՝ ժամը 22:20-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 քմ)․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ հունիսի 9-ին ժամը 00:07-ին:

Այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն և տանիքի մյուս հատված։

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Հաղարծնի վանքում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ