Հրդեհի բռնկմամբ ավտովթար Շիրակի մարզում․ կան տուժածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Տուժածներ Մ․ Մ․-ն (ծնված 2006 թ․) և Կ․ Մ․-ն (ծնված 2007 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իսկ Ա․ Մ․-ն (ծնված 1994 թ․)՝ Գյումրի քաղաքի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։43-ին։ Այրվել են «GAZ-53» մակնիշի բեռնատարի դիմային հատվածը և խցիկը:

Related posts

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է