Հրապարակվել է «Ամերիկյան սարսափ պատմության»՝ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ նոր եթերաշրջանի ամբողջական թրեյլերը

FX Networks հեռուստաալիքը հրապարակել է «Ամերիկյան սարսափ պատմություն» (American Horror Story) սերիալի 12-րդ եթերաշրջանի ամբողջական թրեյլերը:

Հարկ է հիշեցնել, որ American Horror Story: Delicate կոչվող նոր եթերաշրջանը, որում նկարահանվել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու մոդել Կառա Դելևինը, կպատմի դերասանուհի Աննա Ալկոտի մասին. վերջինիս կյանքում տեղի են ունենում մի շարք տարօրինակ իրադարձություններ, որոնք ստիպում են նրան հավատալ, որ ինչ-որ չարագործ մտադիր է կանխել իր երեխայի ծնունդը:

Նոր եթերաշրջանի ռեժիսորը Հելի Ֆեյֆերն է։ Շոուի առաջին կեսի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։

Related posts

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին