«Հրաշագործը». առաջնախաղ Գյումրու դրամատիկականի բեմում

Բեմում մի սովորական ընտանիք է՝ անսովոր պատմությամբ: Ներկայացման ողջ ընթացքը Քելլերների 7-ամյա դստեր՝ խուլ ու համր Հելլենի շուրջն է պտտվում, որ չի խոսում, չի լսում, բայց այնքան ասելիք ունի աշխարհին, հենց այս ընտանիքում հայտնվում է Էնի Սյուրիվեն՝ դաստիարակչուհին, որ գալիս է նոր գիտակցություն բերելու Քելլերների ընտանիքին:
Ուիլյամ Գիբսոնի դրամայի հիմքում իրական պատմություն է: Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ «Հրաշագործը» ազդարարեց 157-րդ թատերաշրջանի մեկնարկը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Համագործակցությունը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ է, երկու թատրոնների դերասանները բեմում են՝ արվեստի լեզվով խոսելու գիտակցության կարեւորության մասին, որ գալիս է փոխելու մարդկային ճակատագրի ընթացքը՝ ի հեճուկս հաշմանադամության:

 

Related posts

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ

Երկուամյա երեխայի անհետացման հետ կապված չճշտված հրապարակումներն ավելորդ էմոցիաներ են ստեղծում. ՆԳՆ խոսնակ

Շիրակի մարզում քաղաքացի է ջրահեղձ եղել