Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ

Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։

Դատավճռի դեմ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ պաշտպանները խնդրել էին ճանաչել Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր բողոքները և դատավճիռն անփոփոխ թողել: Այս որոշման դեմ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:

Դատախազությունն այսօր տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը փետրվարի 12-ին մերժել է վարույթ ընդունել ներկայացված բողոքները, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրելու հերթը Հանրապետության նախագահինն է: Սահմանադրական դատարանի արտաքին հարաբերությունների բաժնից «Լուրերին» տեղեկացրել են, որ փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահը տեղեկացրել է Հանրապետության նախագահին ՍԴ դատավորի թափուր հաստիքի առկայության մասին: Նախագահը մեկ ամսվա ընթացքում պետք է թեկնածու առաջադրի խորհրդարանին:

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր

Արտակարգ դեպք Անկարայի օդանավակայանում