Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի ընկերը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա  Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից:

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո»  մականվամբ Արման Գևորգյանի եղբայրն է, ովքեր թաղամասում բնութագրվում են դրական, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց:

Վիրավորը նաև քրեական  աշխարհում հայտնի,  վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած  Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ)  ընկերն է:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում