Հրադադարի համար նախապայմաններ չեն կարող լինել. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով ռուս-ուկրաինական կարգավորմանը, նշել է՝ հրադադարի համար չեն կարող լինել նախապայմաններ:

«Իսկ կրակը դադարեցնելուց հետո կարող ենք խոսել ցանկացած ձևաչափով: Տեղեկություններ ունենք, որ Վաշինգտոնը հրադադարի հասնելու վերջին փուլում է։ Ակնկալվում է, որ հակառուսական պատժամիջոցները կուժեղացվեն»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն աշխատում է գործընկերների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, քննարկվում է դաշնակիցների հնարավոր ներկայությունը հակաօդային պաշտպանության ոլորտում:

Նա մեկնաբանել է Ուկրաինայի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, նշել՝ ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալն ընդամենը 3,5 միլիարդ դոլար է, ուստի ամերիկյան տուրքերը չեն ազդի ո՛չ Ուկրաինայի տնտեսության, ո՛չ էլ ռազմական մատակարարումների վրա։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում