Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Երեքշաբթի բժիշկները հեռացրել են Սրբազան Քահանայապետի աջ թոքի ստորին բլթակը: Վատիկանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել, նաև հաստատել է ախտորոշումը՝ թոքի ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի ամենատարածված տեսակը Միացյալ Նահանգներում։

Լևոն XIV-ը կիրակնօրյա քարոզի ժամանակ Առաքելական պալատի պատուհանից աշխարհին հայտնել է հանգույցի հայտնաբերման մասին: Նրա խոսքով ՝ բժիշկներն ուռուցքը հայտնաբերել են «շատ վաղ փուլում», և ինքը որոշել է հետևել նրանց խորհուրդներին ու հեռացնել այն։

Երեքշաբթի քահայանապետը գլխավոր մուտքով մտել է «Ջեմելի» հիվանդանոց և ձեռքով ողջունել դրսում հավաքված մարդկանց։ Նա մոտ երեք ժամ անցկացրել է վիրահատարանում՝ չնայած վիրահատությունը տևել է գրեթե 90 րոպե, և երբ այն սկսվել է, հիվանդանոցի անձնակազմը հավաքվել է մատուռում՝ աղոթելու նրա համար:

Ուռուցքաբանները լավատես են, Associated Press-ին հայտնել են, որ Հռոմի Պապ Լևոն XIV-ը կբուժվի, քանի որ բժիշկներին հաջողվել է ուռուցքը վաղ հայտնաբերել։

Related posts

Թուրքիայում բողոքում են Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների դեմ

Վթարից հետո մեքենան 15 րոպեում չտեղափոխելը՝ 30 000 դրամ տուգանք, վիրավորին անօգնական թողնելը՝ հնարավոր քրեական պատասխանատվություն

Տաթև Անտոնյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից