Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է

Հռոմի Gemelli հիվանդանոցում գտնվող Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել  ու նշել, որ այժմ «փորձության շրջան» է անցնում այնպես, ինչպես մյուս հիվանդները:

Այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:

«Մեր մարմինները թույլ են, բայց նույնիսկ այս վիճակում, ոչինչ չի կարող խանգարել մեզ սիրել, աղոթել, մեկս մյուսի համար հույսի նշան դառնալ», – ասել է պոնտիֆիկոսը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր համար, հատկապես բազմաթիվ երեխաներին:

«Հռոմի պապը սիրում է ձեզ և անհամբեր սպասում է ձեզ հետ հանդիպմանը», – նշել է հովվապետը:

Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին՝, նա ունի շնչարգելություն և երկկողմանի թոքաբորբ:

Related posts

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Զննությամբ հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ