Հռոմի Պապն առաջարկել է Զատկի երկշաբաթյա զինադադար հաստատել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայի պատերազմական գոտում և Ռուսաստանի նոր շրջաններում՝ կաթոլիկների և ուղղափառների Սուրբ Զատկի և դրա հետ կապված տոնակատարությունների ժամանակ։ Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով հովվապետի հետ ունեցած անձնական զրույցը։

Նա նշել է, որ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի համար այդ թեման շատ կարևոր է, և նա անձամբ խնդրել է իր անունից տարածել այդ հայտարարությունը: Կաթոլիկ Եկեղեցին այս տարի Զատիկը նշում է առաջիկա կիրակի՝ ապրիլի 9-ին, ուղղափառ քրիստոնյաներն այն նշում են մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հայտնել է, որ չեն տեսել Վատիկանի պաշտոնական հայտարարությունը՝ Ուկրաինայում Զատկի տոնին զինադադար հայտարարելու առաջարկով, այդ պատճառով էլ չեն մեկնաբանել լրատվամիջոցների տեղեկություններն այդ մասին:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է