Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակն էի. Փելոսի

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերին՝ հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին։

«Ես հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ինձ համար պատիվ էր գլխավորել ցեղասպանության հուշահամալիր այցելած Կոնգրեսի պատվիրակությունը՝ հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաներին: Մենք աշխատում ենք, որպեսզի նման սարսափն այլևս երբեք չկրկնվի»,- նշել է Փելոսին:

Related posts

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը

Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին