Հուսով ենք՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները տրամաբանական ժամկետներում կհանգեն տրամաբանական ավարտի․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա զարգացումներին։

«Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար և գնահատվեր անիրատեսական և անիրական, այսօր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն կա։ Ես շնորհակալ եմ ԵՄ-ին, նաև Էստոնիային՝ այդ որոշմանն աջակցելու համար։ Հիմա մենք վիզաների ազատականացման բանակցություններ ենք սկսել, որը, հույս ունենք, տրամաբանական ժամկետներում կհանգի տրամաբանական ավարտի։ Նախորդ տարի ԵՄ-ն որոշում է կայացրել ՀՀ-ին աջակցություն տրամադրել եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում, ինչը, կարծում եմ, ևս շատ կարևոր որոշում է։

Շոշափելի, առարկայական կամ նյութական իմաստով այդ որոշումը բավական սիմվոլիկ է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն։ Սա նաև մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է։ Մենք հույս ունենք ԵՄ-ի հետ խորացնել նաև մեր տնտեսական, առևտրային հարաբերությունները, որովհետև, կարծում եմ՝ քաղաքական երկխոսությունն ավելի էֆեկտիվ և շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով»,- ասաց նա։

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ