Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան

Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,- գրել է Սուրենյանը։

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 14-16,  ցերեկը՝  3-4 աստիճանով։

 

 

ՈՒշադրություն
Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։

Опубликовано Gagik Surenyan Среда, 20 января 2021 г.

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան