Հունվարի 18-ից 19-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 ավտոմեքենա

Հունվարի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Մուսայելյան և Արարգածոտնի մարզի Ծաղկահովիտ-Արթիկ, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին, Լուսագյուղ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Սյունիքի մարզի Տաթև և Վերին Խոտանան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 ավտոմեքենա և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Related posts

ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան

Կոտայքում այս տարի նախատեսված են մոտ 30 կմ ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ