Հունիսի 27-30-ը առանձին շրջաններում և Երևանում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան` 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Related posts

Հաղթանակ թաղամասում ողբերգական հրդեհի հետևանքով մահացածներից մեկը նորածին է, մյուս 2-ը՝ տատիկները. մանրամասներ

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է

Հրդեհ Երևանի տներից մեկում. հայտնաբերվել է երեք քաղաքացու դի