Հունիսի մեկից բացվում է Վրաստանի ցամաքային սահմանը

Վրաստանի ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից՝ որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին՝ փոխանցում է 1tv.ge կայքը:

Ինչպես նշել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, սահմանը հնարավոր կլինի անցնել լիարժեք պատվաստման վկայագրով և ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:

«Ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից, և սահմանը հնարավոր կլինի անցնել լիարժեք պատվաստման վկայագրով և ՊՇՌ թեստի բացասական պատասխանով կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում այն ​​անձինք, ովքեր կմտնեն Վրաստան, պարտավոր են կրկնել ՊՇՌ թեստը առաջիկա 72 ժամվա ընթացքում: Միաժամանակ, հանձնարարական կա, որ բոլոր այցելուները ունենան բժշկական ապահովագրություն, որը ներառում է նաև կորոնավիրուսի հետ կապված դեպքերը»,- հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետը:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Բասեն գյուղը 200 տարեկան է

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Գյումրիում