Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Երևան:

«Զվարթնոց» օդանավականում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների առանձնազրույցը։ Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Related posts

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Գառնիում ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն