Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին

Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Այս մասին հայտարարել է Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ տարածելով հայտարարություն Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի պնդումների վերաբերյալ:

«Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հակերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ – զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ ենթադրաբար Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում :
Ի շարունակություն դժգոհության հայտարարությանը՝ Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան