Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 մեդալ են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ ըմբիշները:

Մրցավայր մեկնած 9 ըմբիշից մեդալ է նվաճել 3-ը:

Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Արմեն Մելիքյանն ու Հրաչյա Պողոսյանը: Երկուսն էլ հանդես են գալիս 63 կգ քաշային կարգում:

Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Թեհրան էին մեկնել նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ), Էմիլ Ավետիսյանը (77 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ) և Կարեն Խաչատրյանը (87 կգ):

Թիմի հետ մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը:

Related posts

ՀՀ ԱԺ հերթական նիստ. ուղիղ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում