Հոր պահապան օրոր. ՊՐԵՄԻԵՐԱ

Կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դոցենտ Բելա Հովհաննիսյանի հեղինակած «Օրորներ» խորագիրը կրող օրորների շարքում ավելացավ ևս մեկը։ «Հոր օրոր» այսպես է անվանել հեղինակը։ Այն հոր պահապան օրորն է ընտանիքին՝ փոքրից մինչև մեծ /որդուց մինչև Նանե/։  Ըստ հեղինակի ստեղծագործությունը ներկայացնում է հայ տղամարդու  ուժը` որպես սյուն, հենարան ընտանիքին
Օրորերգի կատարումը հանրահայտ, օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանինն է, ով Հայաստանը ներկայացնում է աշխարհի տարբեր բեմահարթակներից։
Գ.Բավեյանը հուլիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցավ Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարման ժամանակ (մարմնավորելով Շոնարի դերակատարումը): Համերգը նվիրված էր Գոհար Գասպարյանի 100 ամյակին։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան