Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան

Դատարանը որոշել է մերժել ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին տեղեկացրել է Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:

Related posts

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն

Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան

Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր