Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ի պարզաբանումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում ԱԺ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀԷՑ-ի պարզաբանումը.

«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»։

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

«Վատ տղաները»՝ սիրո ու ընտանեկան խառնաշփոթի մասին