Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի նահանգում ուժգին ջրհեղեղներից և սողանքներից տասնյակ մարդիկ են զոհվել, 30 մարդ անհետ կորած է։

Այս մասին հայտնել է The Independent պարբերականը։

Անհետ կորածներին գտնելու նպատակով որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում անօդաչու թռչող սարքերի և տարբեր արձագանքման ուժերի անձնակազմի 250 անդամների մասնակցությամբ։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը կանխատեսել է շարունակական տեղատարափ անձրևներ նահանգի մի քանի շրջաններում: Նահանգի առանձին վայրերում մինչև հուլիսի 10 հայտարարվել է հորդառատ անձրևների մասին դեղին մակարդակի նախազգուշացում:

Ամենաշատ տուժած շրջաններից մեկը Մանդին է, որտեղ նախորդ շաբաթ տեղի ունեցած 10 ամպրոպի հետևանքով մեկ օրում 14 մարդ է մահացել, գրանցվել են զանգվածային ավերածություններ։

Տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղների, սողանքների և ամպրոպների հետևանքով հունիսի 20-ից ի վեր զոհվել է առնվազն 80 մարդ։

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ