Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները

Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած գործարար հավաքին, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները: Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Դեսպան Վահագն Աֆյանը, մասնավորապես, ուշադրություն հրավիրելով Հայաստանի որակյալ արտադրանքի նոր շուկաների արտահանման, ինչպես նաև ԹՐԻՓՓ ուղու հնարավորությունների վրա, քաջալերել է գործունեության ծավալման և այցելությունների համար դիտարկել Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության կոմիտեի հարթակները։
Երկու տասնյակից ավելի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ միջոցառման նախորդ օրը ՀՀ դեսպանը թեմատիկ պանելային քննարկման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի վերականգնվող էներգետիկային, Միջազգային արևային դաշինքի (ISA) անդամակցությանը, համաշխարհային հայտնի Firebird ու NVIDIA ընկերությունների հետ կառուցվող արհեստական բանականության ձեռնարկություններին և Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովին:
«Հնդկաստանի գլոբալ բիզնես ֆորում» (GIBF) պալատի կազմակերպած «Հնդկաստան-Ասիա» խորագրով միջոցառման բացմանը ներկա է եղել Հնդկաստանի Թելանգանայի նահանգապետ Շիվ Պրատապ Շուկլան, իսկ քննարկումներին մասնակցել են HITEX ցուցահանդեսային տարածքում զուգահեռ անցկացված IPEC Expo-ի հարյուրավոր ընկերությունների գործարարներ։

Related posts

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան

Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Այսօր անցկացրի խորհրդակցություն՝ զինված ուժերում ծառայության հետագա կազմակերպման, կարգապահության բարձրացման հարցերի վերաբերյալ. Սուրեն Պապիկյան