Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև Չենաբի կամուրջը, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի Ռեասի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New Indian Express պարբերականը։
Ճարտարապետական ​​գլուխգործոց համարվող Չենաբի երկաթուղային կամուրջը, որը գտնվում է գետից 359 մետր բարձրության վրա, աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջն է: Այն 1315 մետր երկարությամբ պողպատե կամարաձև կամուրջ է, որը նախագծված է սեյսմիկ և քամու պայմաններին դիմակայելու համար: Կամրջի հիմնական դերը կլինի Ջամուի և Սրինագարի միջև հաղորդակցության բարելավումը։Պահալգամի ահաբեկչական հարձակումից և դրան հաջորդած «Սինդուր» գործողության մեկնարկից հետո տարածաշրջան առաջին անգամ այցելելով՝ վարչապետ Մոդին Չենաբի կամուրջն անվանել է ինժեներական հրաշք, որը կառուցվել է ավելի քան 30 000 տոննա պողպատից և անպայթյունավտանգ ռելսերից։ Նա նաև շնորհակալություն է հայտնել կամրջի շինարարությանը մասնակցած աշխատակիցներին։Վարչապետը նաև հայտարարել է Վանդե Բհարատ գնացքի գործարկման մասին, որը Քաշմիրի հովտի և Ջամու շրջանի միջև առաջին երկաթուղային կապն է։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ