ՀՀ և Թայլանդի վարչապետները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը

Դավոսում կայացել է Հայաստանի և Թայլանդի Թագավորության վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պաետոնգտարն Շինավատրայի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը և վստահություն հայտնել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Հեռանկարային են համարվել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության և այլ ոլորտներում:

Հայաստանի և Թայլանդի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` առաջիկայում գործնական քայլեր իրականացնելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Related posts

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է