ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են համանախագահների հովանու ներքո հանդիպել հումանիտար հարցերը քննարկելու

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկելու հումանիտար մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը:  Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով Նազելի Բաղդասարյանի հարցին, որն առնչվում էր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Միրզոյանի վերջերս տեղի ունեցած հանդիպմանը:

 

Related posts

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Արևածագի ձորում երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտում. օգնության են հասել փրկարարները