ՀՀ քաղաքացիները կարող են ID քարտով այցելել Ղազախստան

ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ղազախստան նույնականացման քարտերով։ Երկու երկրների կառավարությունների միջև համապատասխան համաձայնագիրը վավերացվել է ՀՀ ԱԺ–ի կողմից։

Համաձայնագիրը ստորագրվել է Երևանում 2024 թվականի ապրիլի 15-ին, որի շրջանակում կողմերը փոփոխություններ են կատարել վավեր ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ցուցակում ներառվել է նաև նույնականացման քարտ, իսկ Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող փաստաթուղթ։

«Երկու պետությունների քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտքի, ելքի, տարանցման, տեղափոխվելու և մնալու մյուս կողմի պետության տարածքում պետությունը հատելու օրվանից մինչև 90 օր՝ վավերական ճամփորդական փաստաթղթերից մեկի հիման վրա»,- նշվում է համաձայնագրում։

Related posts

Ակտիվ շինարարություն Արթիկում, բայց ոչ առանց խոչընդոտների

Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի. սպասվում են տեղումներ