ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են ծառայել Արցախում. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով:

Նրա խոսքով՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրև Արցախի քաղաքացիներ և ծառայել Պաշտպանության բանակում:

Բալասանյանը նաև հաստատել է տեղեկությունը, որ ներկայումս Հայաստանից Արցախ զորակոչ չկա:
Արցախի ԱԽ քարտուղարը նաև հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Related posts

Հայաստան-ԱՄԷ համաձայնագրի նպատակն է ազատականացնել երկրների միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների գործընթացը

ԵՄ-ն անվավեր է ճանաչել Թուրքիա-Լիբիա ծովային հուշագիրը

Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել են