ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ (բուք է), Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Կոտայքի (բացի Եղվարդի տարածաշրջանից), Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի, Ապարանի, Թալինի, Արագածի, Արտաշավանի տարածաշրջաններում, Դիլիջան, Բերդ և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհի 10-49-րդ կմ-ին մառախուղ է։
Արագածի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում