ՀՀ վարչապետը և Լիխտենշտայնի իշխանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ:

Համաժողովի երկրորդ օրը վարչապետի առաջին հանդիպումը եղել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Լեխտենշտայնի իշխանը կարևորել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը:

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները շեշտել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի սկզբունքներն ու դիրքորոշումները:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել