ՀՀ վարչապետը ցավակցել է Թուրքիայի հրդեհի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է թուրքական հանգստավայրում տեղի ուեցած ողբերգության զոհերի հարազատներին:

«Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը ցնցող է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում:

Գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու հանգստավայրի 12 հարկանի փայտե հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի: Դեպքի ժամանակ շենքում եղել է 200-ից ավելի մարդ, կրակը հաջողվել է տեղայնացնել 10 ժամից, հետաքննության շրջանակում ձերբակալվել է 9 մարդ, հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ: Ենթադրվում է, որ այն սկսվել է հյուրանոցի ռեստորանումապա արագ տարածվել ամբողջ շենքում:

Related posts

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ