ՀՀ վարչապետը ժամանեց Հովհաննավանք. հնչեցվում են եկեղեցու զանգերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հովհաննավանք:

Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԺ մի շարք պատգամավորների հետ միասին մտավ եկեղեցի, որից հետո հնչեցվում են եկեղեցու զանգերը:

Մեկնարկում է Սուրբ պատարագը, որն արդեն երկրորդ կիրակին է՝ մատուցում է Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամը, որը, հիշեցնենք, չի ընդունում կարգալուծության որոշումը:

ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ Հովհաննավանքում պատարագին մասնակցությունը «ճանապարհ է մեր Սրբության սրբոցը ազատագրելու համար՝ նրան պղծության ճիրանների մեջ կալանված պահածներից»:

Տեր Արամ քահանա Ասատրյանը, որին Գարեգին Բ-ն կարգալույծ է արել, և այդ որոշումը չի ընդունում Տեր Արամը, հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին ևս Հովհաննավանքում պատարագը կանցկացնի ինքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ այս անգամ ևս մասնակցելու է պատարագին:

Related posts

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում