ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18.00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին Instagram-ում հայտնել է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:

Related posts

«Ցայգը» հաղթել է Շիրակի մարզում ռադիոհեռարձակման մրցույթում

Համբարձում Մաթևոսյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ․ նոյեմբերի առաջին օրերը՝ առանց տեղումների