ՀՀ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու հնարավորություն. ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն 4 մարզում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում սպայական և ավագ ենթասպայական կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար:

«Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, իսկ ավագ ենթասպայական պաշտոններում` առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:

Աշխատավարձը բարձր է, ատեստավորման արդյունքում վճարվելու է նաև լրացուցիչ հավելավճար: Զինծառայողները ապահովվում են ծառայողական բնակարաններով, ինչպես նաև օգտվում են ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:

Տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57-97-74 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը