ՀՀ-ում 5G տեխնոլոգիայով շարժական լայնաշերտ կապի ցանցերի զարգացմանն ուղղված հերթական քայլն արված է. ԲՏԱ նախարար

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Viva Արմենիա» ընկերությանը 10 տարի ժամկետով տրամադրվել են 2300-2350ՄՀց և 2350-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներ՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 2.5 միլիարդ ՀՀ դրամ։ «Վիվա Արմենիա» ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները՝

1. 3 տարում mայրուղիների 98%-ը ծածկել շարժական ինտերնետով,

Դրանցից առնվազն 10%-ը՝ 5G տեխնոլոգիայով:

2. Յուրաքանչյուր նոր մայրուղի՝ շահագործումից հետո 3 տարում՝ 98% շարժական ինտերնետով 10%՝ 5G-ով.

3. 3 տարում Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքների տարածքի 20%-ը՝ 5G-ով Ինժեներական քաղաք, Զվարթնոց, Գյումրու, Կապանի օդանավակայաններ Բոլոր սահմանային գործող և նոր մաքսակետերը լիարժեք 5G ծածկույթ.

4. 5 տարում վերոնշյալ 4 քաղաքների 40%-ը՝ 5G ծածկույթով,

Ակադեմիական քաղաքի ամբողջ տարածքը՝ 5G-ով:

5. 7 տարում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի 60%-ը՝ 5G տեխնոլոգիայով:

Այս քայլը նշանավորում է նոր փուլ Հայաստանի թվային զարգացման ճանապարհին»,- գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը