ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը:

Տիկին դեսպանին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Մարությանը հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Անն Լույոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Դեսպանը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղել նաև թանգարանի պատկերասրահում, որտեղ ներկայացված է «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրությունը:

Related posts

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը. վարչապետ

Թուրքիայում ևս 3 ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել