ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Արագածի տարածաշրջանի (տեղում է ձյուն) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Related posts

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Որպես նախարար՝ Արծվիկ Մինասյանը պարտավոր էր անել մի քայլ. ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց պատգամավորին

ՔԿՀ ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց