ՀՀ-ում խաղաղությունը պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք պաշտպանել են Ֆրանսիան. Սեբաստիեն Լըկորնյու

Նախօրեին ՀՀ ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն գրառում է արել X-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք՝ ֆրանսիացի նախարարն իր գործընկերոջ՝ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Այսօր Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է նաև հարգել Հայաստանի զավակների հիշատակը, որոնք հեռացել են իրենց երկրից՝ Ֆրանսիային միանալու և այն պաշտպանելու համար»,- գրել է Լըկորնյուն՝ կից լուսանկարներ հրապարակելով:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան