ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։

«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Նա մահացել է բնական պատճառներով»,- ասել են ԵՄ առաքելությունից՝ ցավակցությունն հայտնելով դիտորդի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Related posts

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց