ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի Սիսիանի գրասենյակում

ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզի գրասենյակներից մեկում, այնտեղի ներկայացուցիչների բնակարաններում և ավտոմեքենաներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը «Ֆեյսբուք»-ում հայտնել էր, որ դաշինքի անդամներին Սյունիքի մարզից բերման են ենթարկում Երևան և խուզարկություններ իրականացնում մարզային գրասենյակներում:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և դրանք իրացնելու հատկանիշներով, ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ»,- նշեցին ոստիկանությունից և հավելեցին, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան:

Սոցիալական ցանցերում նաև տեսանյութ է հրապարկվել, որտեղ ոստիկանները մեքենա են նստեցնում «Հայաստան» դաշինքի Փարաքարի գրասենյակի ղեկավարին:

«Նրան բերման են ենթարկել տեղամասում բաց քվեարկություն կատարելու համար: Նա բերվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին»,- նշեցին ոստիկանությունից:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում