ՀՀ-ն ՌԴ քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի պահանջված երկիր է. ՌԴ պաշտոնյան՝ ՀՀ առողջապահության նախարարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հատուկ ներկայացուցիչ Արֆենյա Տեր-Մինասովայի և ՌԴ ԱՊՀ երկրների և տարածաշրջանների վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետ Տատյանա Մուդրովայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտները` գլխուղեղի կաթվածների բուժման ծրագրից մինչև վերականգնողական թերապիա և ուռուցքաբանություն:

«Արֆենյա Տեր-Մինասովան վստահեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է:

Նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում նախատեսված ուռուցքաբանական ֆորումին: Իսկ ռուսական կողմն Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու հոկտեմբերի 25-27-ն անցկացվելիք «Առողջության միջազգային 10-րդ ֆորումին». նախատեսվում է առաջիկա ծրագրերի ճանապարհային քարտեզի քննարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել նաև Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մարդկային կորուստների համար:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ