ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանը՝ Պետր Ֆիալային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով:

Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար»:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել