ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է

Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։

«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,-հստակեցրել է Մարգարյանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։

Related posts

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը

Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից

Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ